Se conocen de memoria Una vez más la combinación Suárez -Messi para darnos la ventaja pic.twitter.com/2OaQ3Gdn8l
— Inter Miami CF (@InterMiamiCF) May 5, 2024
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կարիերայում առաջին անգամ 5 գոլային փոխանցում կատարեց մեկ խաղում, հաղորդում է Opta-ն։ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության խաղում Մեսին նաեւ մեկ գոլ է խփել, «Ինտեր Մայամին» հաղթել է 6:2 հաշվով։
Մեսին ՄԼՍ-ի պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է մեկ խաղում հինգ գոլային փոխանցում կատարել եւ 6 միավոր (5 գոլային փոխանցում +1 գոլ) հավաքել։
Մեսին անցած ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ դեկտեմբեր։
Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 11 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում