01:03  ,  3 մայիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Ֆիորենտինայի» եւ «Օլիմպիակոսի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում տեղի ունեցան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիական «Աստոն Վիլան» տանը խաղաց հունական «Օլիմպիակոսի» հետ եւ պարտություն կրեց 2:4 հաշվով։

Իտալական «Ֆիորենտինան» սեփական խաղադաշտում մրցեց բելգիական «Բրյուգեի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 9-ին, եզրափակիչը՝ մայիսի 29-ին Աթենքում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 3:2 (տեսանյութ)

Ռիկարդո Սոտիլ, 5, Անդրեա Բելոտի, 37, Մբալա Նզոլա, 90+1 - Հանս Վանակեն, 17, 11մ, Իգոր Տիագո, 63

Հեռացում՝ Ռաֆայել Օնիեդիկա («Բրյուգե»), 61, երկրորդ դեղին քարտ

«Աստոն Վիլա» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:4 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 45+1, Մուսա Դիաբի, 52 - Այուբ Էլ-Կաաբի, 16, 29, 56, 11մ, Սանտիագո Էսե, 67

Չիրացրած 11մ՝ Դուգլաս Լուիս («Աստոն Վիլա»), 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում