21:31  ,  2 մայիսի, 2024

«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունը

Իտալական «Ռոմայից» հեռացված Ժոզե Մոուրինյոն ցանկանում է մարզչական կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում» եւ այդ նպատակով մերժել է մի քանի առաջարկներ այլ ակումբներից, հաղորդում է գերմանական Bild-ը։

«Բավարիայի» ղեկավարությունը եւս մտադիր է դիտարկել Մոուրինյոյի թեկնածությունը ամռանը գլխավոր մարզիչ ընտրելիս։

Գերմանացի Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կհեռացվի «Բավարիայից»։

Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Ինտերը», «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում