14:28  ,  30 ապրիլի, 2024

Փաշիկ Ալավերդյան․ Սպորտը միացրին, որ քանդեն

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը մամուլի ասուլիսում խոսել է հայկական սպորտի խնդիրների մասին։

«Սպորտը գիտություն է, անընդհատ գիտություն է, մի գուցե հասկանան։ Հույս չունեմ, որ տեղ կհասնի ասածս։ Գործից անտեղյակ են մարդիկ, չգիտեն՝ ինչ է նշանակում բարձրակարգ սպորտ։

Ինչի՞ միացրին սպորտը մյուս նախարարություններին։ Միացրին, որ քանդեն։ Գիտեք չէ՞, որտեղից է սկսվում երկրի քանդելը․ ամենաուժեղ տեղից։ Ամենաուժեղ տեղը մենք ունեցել ենք կրթություն եւ սպորտ։ Ահա քանդման ընթացքի մեջ ենք։

Հետ գնանք նայենք՝ քանի մարզիկ ենք ունեցել անցած Օլիմպիադայում, դրանից առաջ եւ քանիսն այս անգամ ունենք։

Դեկտեմբերին ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւատրում, որից արդեն ծախսել եմ 20 միլիոնը իրանց վրա։ Եթե մնամ, 6 միլիոնն էլ պետք է ծախսեմ։ Հայկական սպորտը գնում է կործանման»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում