Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերը» Ա Սերիայի առաջնության 34-րդ տուրում կընդունի «Տորինոյին»։
Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Դե Վրեյ, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո, Տյուրամ, Մարտինես։
«Ինտեր» - «Տորինո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում