18:15  ,  27 ապրիլի, 2024

«Ժիրոնան» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ժիրոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լաս Պալմասի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի պաշտպան Դավիդ Լոպեսը եւ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

«Ժիրոնան» 71 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած չեմպիոն «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լաս Պալմասը» 13-րդն է՝ 37 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 84 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Ժիրոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Դավիդ Լոպես, 26, Արտյոմ Դովբիկ, 57, 11մ

Չիրացրած 11մ՝ Սանդրո Ռամիրես («Լաս Պալմաս»), 8, Արտյոմ Դովբիկ («Ժիրոնա»), 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում