Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 30-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
72-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վեստ Արմենիայի» նիգերիացի պաշտպան Բարի Իսաակը։
84-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց նիգերիացի հարձակվող Իբեհ Ռանսոմը, իսկ 3 րոպե անց դարձյալ 11-մետրանոցից հաղթական գոլի հեղինակ դարձավ «Արարատի» հարձակվող Կասիմ Հաջին, որը ներկայացնում է Կոմորյան կղզիները։
«Արարատը» 37 միավորով 6-րդն է, «Վեստ Արմենիան» հետ է 6 միավոր եւ 7-րդն է։
Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 1:2
Բարի Իսաակ, 72 - Իբեհ Ռանսոմ, 84, 11մ, 87, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում