21:31  ,  21 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Արսենալին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

33 խաղից հետո «Լիվերպուլը» 74 միավորով հավասարվեց առաջատար «Արսենալին» եւ երկրորդն է։ «Մանչեսթեր Սիթին» 32 խաղից հետո 73 միավորով երրորդն է։ «Ֆուլհեմը» 12-րդ տեղում է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»՝ 1:3 (տեսանյութ)

Տիմոտի Կաստան, 45+2 - Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 32, Ռայան Գրավենբերխ, 53, Դիոգու Ժոտա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում