21:04  ,  21 ապրիլի, 2024

ԵԱ․ Նարեկ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկում (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63,5 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկում:

1/8 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ եւ պարտվեց միավորներով:

Քիչ անց մրցագորգ դուրս կգա 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը կանցկացնի երկրորդ մենամարտը: Մրցակիցը Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչն է:

4-րդ մրցումային օրը վստահ հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ): Բազեյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց լեհ Յակուբ Կրժպյեդին: Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով հաղթեց լեհ Մատեուս Գրեժբերին: Համլետ Հարությունյանը որակավորման փուլում 4:3 հաշվով հաղթեց սլովակ Ժոզեֆ Կոստուրին:

Քառորդ եզրափակիչում Բազեյանի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնիկան, Արարատ Հարությունյանի մրցակիցը՝ Սլովակիայի ներկայացուցիչ Նեչ Պետրիկը:

Եվրոպայի առաջնությունում Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են տարել Արթուր Սահակյանը (60 կգ) , աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (71 կգ), պարտություններ են կրել Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում