10:32  ,  21 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ Գուկեշը՝ միանձնյա առաջատար

Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի ունեցան շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրի պարտիաները։

Հնդիկ Դոմարաջու Գուկեշը պարտության մատնեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային եւ 8,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Վերջին տուրում Գուկեշը կխաղա Նակամուրայի, Նեպոմնյաշչին՝ Կարուանայի հետ։

Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 0,5:0,5 

Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0:1

Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 1:0

Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)` 0,5:0,5

Հավակնորդների մրցաշարի հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում