00:26  ,  21 ապրիլի, 2024

«Արսենալը» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

45-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։ Ավելացված 5-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

33 խաղից հետո «Արսենալը» 74 միավորով առաջատարն է, «Վուլվերհեմփթոնը» 11-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 0:2 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 45, Մարտին Էդեգոր, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում