15:16  ,  20 ապրիլի, 2024

«Ռոման» կփորձի համաձայնության հասնել Ֆեդերիկո Կիեզայի հետ

Իտալական «Ռոման» կփորձի համաձայնության հասնել Թուրինի «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ, հաղորդում է Tuttosport-ը։

26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է հռոմեական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Դանիել Դե Ռոսին, որը հաջորդ մրցաշրջանում էլ կգլխավորի «Ռոման»։

Ֆեդերիկո Կիեզայի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում նա իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում