19:15  ,  19 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ․ Հարություն Մերդինյանը 6-րդն է

Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը 6-րդն է աշխարհի գավաթի խաղարկությունում: Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մերդինյանը վաստակեց 14, 733 միավոր:

Ոսկե մեդալակիր 15.500 միավորով դարձավ հորդանանցի Աբու Ալ Սաուդ Ահմադը:

Հարություն Մերդինյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14.600 միավորով:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ Դոհայի մրցաշարը եւ Եվրոպայի առաջնությունը հնարավոր է լինեն Հարություն Մերդինյանի վերջին մրցելույթները հավաքականի կազմում: 39-ամյա մարմնամարզիկը կավարտ մարզական կարիերան:

Քիչ անց Դոհայում կմեկնարկի օղակների վարժության եզրափակիչը, որտեղ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը:

Օղակների վարժության եզրափակիչում է նաեւ Արթուր Ավետիսյանը: Հայաստանի ներկայացուցիչները որակավորման փուլը հաղթահարել են ամենաբարձր միավորներով՝ Վահագն Դավթյան՝ 14.733, Արթուր Ավետիսյան՝ 14.666:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում