Ousmane Dembélé picks up Player of the Week! @PlayStationEU || #UCLPOTW pic.twitter.com/pUnnpjBAQi
— UEFA Champions League (@ChampionsLeague) April 19, 2024
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Լավագույնի մրցանակին հավակնում էին նաեւ գերմանացի կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտը («Բորուսիա Դորտմունդ»), Յոզուա Կիմիխը («Բավարիա»), ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն («Ռեալ»)։
Բրանդտը մեկ գոլ էր խփել Մադրիդի «Աթլետիկոյին» (4:2), Դեմբելեն՝ «Բարսելոնային» (4:1), Կիմիխը հաղթական գոլի հեղինակ էր դարձել Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (1:0), Վալվերդեն 120 րոպե էր անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:1, 11մ՝ 4:3)։
Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի Դորտմունդի «Բորուսիայի», «Ռեալը»՝ «Բավարիայի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում