Իտալական «Ռոմայից» հեռացված Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայում երկրպագում է Մադրիդի «Ռեալին», որը դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։
«Կցանկանայի, որ Չեմպիոնների լիգայում հաղթեր Մադրիդի «Ռեալը»։ Արքայական թիմը եւ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արժանի են հաղթանակի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն։
Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին։
Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Ինտերը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում