13:15  ,  19 ապրիլի, 2024

Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանն ունի 4 մասնակից

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը մեկնել են Հունաստանի Հռոդոս կղզի, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը: Նրանք կմասնակցեն  ապրիլի 19-ին սկսվող կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությանը, որը կանցկացվի  շվեյցարական մրցակարգով՝  10 խաղափուլով:

Մրցանակային հիմնադրամը   60 հազար եվրո է։

Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության  համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում