Իտալական «Ռոման» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսիի հետ համագործակցությունը շարունակելու մասին։ Իտալացի մասնագետը հռոմեական թիմը գլխավորել է հունվարին՝ փոխարինելով պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին։ Դե Ռոսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Դանելեն թիմը ղեկավարում է հարգանքով եւ խիզախությամբ։ Նրա խորը հավատը ակումբին համապատասխանում է «Ռոմայի», քաղաքի եւ երկրպագուների արժեքներին։
Մենք կշարունակենք համագործակցությունը նաեւ ապագայում։ Մանրամասները կլինեն առաջիկայում»,- նշվում է «Ռոմայի» հաղորդագրությունում։
«Ռոման» Դե Ռոսիի ղեկավարությամբ անցկացրած 18 խաղում տարել է 11 հաղթանակ, կրել 2 պարտություն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում