14:09  ,  18 ապրիլի, 2024

ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո WhoScored-ը կազմել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ըստ դիրքերի ամենաբարձր գնահատականը ստացած խաղացողներից։

Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ»), Յան Մատսեն  («Բորուսիա Դորտմունդ»), Նաչո Ֆերնանդես («Ռեալ Մադրիդ»), Էրիկ Դայեր («Բավարիա»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), Յուլիան Բրանդտ, Մարսել Զաբիտցեր (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ուսման Դեմբելե, Կիլիան Մբապե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դորտմունդ»)։

Կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի «Բավարիայի», ՊՍԺ-ն՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1:4 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 3:2)

Ռաֆինյա, 12 - Ուսման Դեմբելե, 40, Վիտինյա, 54, Կիլիան Մբապե, 61, 11մ, 89

Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), 29

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) -  «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 4:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Յուլիան Բրանդտ, 34, Յան Մատսեն, 39, Նիկլաս Ֆյուլկրուգ, 71, Մարսել Զաբիտցեր, 74 - Մատս Հումելս, 49, ինքնագոլ, Անխել Կոռեա, 64

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 1։1 (11մ ՝3։4) (առաջին խաղ՝ 3։3), (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 76 - Ռոդրիգո, 12

«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2։2), (տեսանյութ)

Յոզուա Կիմիխ, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում