13:18  ,  18 ապրիլի, 2024

Գվարդիոլա․ Ես կնախընտրեի հաղթել, բայց իմ շնորհավորանքները «Ռեալին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Անգլիայում տեղի ունեցած պատասխան հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Հետխաղային 11-մետրանոցներով «Ռեալը» հաղթել էր 4:3 հաշվով։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

«Ես կնախընտրեի հաղթել, բայց իմ շնորհավորանքները «Ռեալին»։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, հրաշալի էինք բոլոր իմաստներով։ Ցավոք, մենք չկարողացանք հաղթել։ Ունենք այն, ինչ ունենք։

Ֆուտբոլում գլխավորը գոլերն են, եւ մրցակիցը մի փոքր ավելի լավ իրացրեց 11-մետրանոցները։ Ամեն ինչ վճռեցին մանրուքները։ Երբեմքն հաղթում ես 11-մետրանոցներով, երբեմն չես հաղթում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English