09:52  ,  18 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին հաղթեց Վիդիտին եւ միանձնյա առաջատարն է

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին պարտության մատնեց հնդիկ Սանտոշ Գուջրատին Վիդիտին եւ 7 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)` 0:1

Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 0:1 

Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)` 1:0

Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0,5:0,5 

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում