14:52  ,  17 ապրիլի, 2024

Բելինգեմ․ Այս անգամ Անգլիայում կլինի այլ խաղ, մենք չենք սկսում նոր դիմակայությունը 0:4 հաշվից

Մադրիդի «Ռեալում» առաջին մրցաշրջանն անցկացնող 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ Մադրիդում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

Չեմպիոնների լիգայի անցած տարվա կիսաեզրափակիչում «Ռեալն» Անգլիայում «Մանչեսթեր Սիթիին» պարտվել էր 0:4 հաշվով։

«Ակումբակիցներիս հետ խոսել եմ անցած տարվա պարտության մասին։ Իհարկե, տհաճ հիշողություն է։ Ես էլ եմ ունեցել խոշոր պարտություններ։ Նրանց հիասթափությունը կարելի է հասկանալ, բայց այդ հույզերը պետք է վերահսկել։

Այս անգամ Անգլիայում կլինի այլ խաղ, մենք չենք սկսում նոր դիմակայությունը 0:4 հաշվից։ Առաջին խաղում հաշիվը հավասար էր։ Տղաները քննարկել են դա։ Նրանք պրոֆեսիոնալներ են եւ նախկին արդյունքները թողնում են անցյալում։ Մենք պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում