01:00  ,  17 ապրիլի, 2024

ՉԼ․ ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան» կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ հաղթեց 4:1 հաշվով։

12-րդ րոպեին 16-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

29-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի մոտ մրցակցին տապալելու համար կարմիր քարտ ստացավ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Երկրորդ խաղակեսում փարիզիյան թիմից աչքի ընկան նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դարձավ դուբլի հեղինակ։

Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Աթլետիկոյին»։

Գերմանական թիմից մրցակցի դարպասը գրավեցին գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, հոլանդացի պաշտպան Յան Մատսենը, գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը եւ ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը։

«Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսը գրավեց սեփական դարպասը։ «Աթլետիկոյից» աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։

Առաջին խաղում «Բորուսիան» Մադրիդում պարտվել էր 1:2 հաշվով։

Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Բորուսիայի» հետ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

Ապրիլի 16

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 1:4 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 3:2)

Ռաֆինյա, 12 - Ուսման Դեմբելե, 40, Վիտինյա, 54, Կիլիան Մբապե, 61, 11մ, 89

Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), 29

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) -  «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 4:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Յուլիան Բրանդտ, 34, Յան Մատսեն, 39, Նիկլաս Ֆյուլկրուգ, 71, Մարսել Զաբիտցեր, 74 - Մատս Հումելս, 49, ինքնագոլ, Անխել Կոռեա, 64

Ապրիլի 17

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 23:00 (Երեւանի ժամանակ),   (առաջին խաղ՝ 3:3)

«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 2:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում