Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
12-րդ րոպեին 16-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո իտալացի Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան (տեսանյութ)։
29-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի մոտ մրցակցին տապալելու համար կարմիր քարտ ստացավ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն (տեսանյութ)։
40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում