23:26  ,  15 ապրիլի, 2024

Ինձագի․ 3 տարում «Ինտերն» ինձ շատ բան է տվել

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ակումբի հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

«3 տարում «Ինտերն» ինձ շատ բան է տվել, մենք աճել ենք եւ անցել մեծ ճանապարհ, տարել ենք բազմաթիվ հաղթանակներ, նվաճել տիտղոսներ։ Տարվա վերջում կնստենք եւ կխոենք։ Ոչ մի խնդիր չի լինի այս ճանապարհը միասին շարունակելու հարցում»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից, երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Ինտերը» եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում