20:38  ,  15 ապրիլի, 2024

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողին

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Աարոն Վան-Բիսակային։ Մանչեսթերյան ակումբը 26-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար պահանջում է 15 միլիոն եվրո, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։

«Ինտերը» փոխարինող է փնտրում հոլանդացի եզրային պաշտպան Դենզել Դյումֆրիսին, որը չի ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։ Այն նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը Աարոն Վան-Բիսակայի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում