17:21  ,  15 ապրիլի, 2024

ՉԼ․ «Ռեալի» հայտացուցակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Իսպանիայի Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է կազմը, որը պատրաստվում է Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Մադրիդում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Ռեալ Մադրիդ»

Դարպասապահներ․ Լունին, Կեպա, Ֆրան։

Պաշտպաններ․ Կարվախալ, Միլիտաո, Նաչո, Լուկաս Վասկես, Ֆրան Գարսիա, Ռյուդիգեր, Մենդի։

Կիսապաշտպաններ․ Բելինգեմ, Կրոս, Մոդրիչ, Կամավինգա, Վալվերդե, Տչուամենի, Սեբալյոս, Գյուլեր։

Հարձակվողներ․ Վինիսիուս, Ռոդրիգո, Խոսելու, Բրաիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում