14:28  ,  15 ապրիլի, 2024

Թոմաս Մյուլերը մտադիր է ավարտել կարիերան

Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը մտադիր է ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է գերմանական Kicker-ը։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է նրան պաշտոն առաջարկել ակումբում։

Թոմաս Մյուլերը «Բավարիայում» է խաղում 2009 թվականից, դարձել է Գերմանիայի 12-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Գերմանիայի հավաքականի կազմում Թոմաս Մյուլերը դարձել է աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English