18:03  ,  14 ապրիլի, 2024

«Վեստ Արմենիան» պարտության մատնեց «Շիրակին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 28-րդ տուրում «Վեստ Արմենիան» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Չիդերա Օպարաոչան։

«Վեստ Արմենիան» 28 միավորով 7-րդն է, «Շիրակը» վերջինն է՝ 23 միավոր։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 1:0

Չիդերա Օպարաոչա, 78

Հեռացում՝ Դարկո Վուկաշինովիչ («Շիրակ»), 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում