09:37  ,  14 ապրիլի, 2024

Հավակնորդների մրցաշար․ 8-րդ տուրի արդյունքները

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները։

Հնդիկ Դոմարաջու Գուկեշը պարտության մատնեց հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտին եւ 5 միավորով հավասարվեց առաջատար Յան Նեպոմնյաշչուն։ Ռուսաստանցի գրոսմայստերն այս տուրում ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ։

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Սանտոշ Գուջրատի Վիդիտ (Հնդկաստան) - Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 1:0

Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 0,5:0,5 

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Նիջաթ Աբասով (Ադրբեջան)`  0,5:0,5 

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը տիտղոսը կվիճարկի աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում