22:20  ,  13 ապրիլի, 2024

«Ռեալը» հաղթեց Տչուամենիի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային»։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

48-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։

«Ռեալը» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Օրելիեն Տչուամենի, 48

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով