21:25  ,  13 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Ջոկովիչն ու Սիները պարտվեցին կիսաեզրափակիչում

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտություն կրեց Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստի մրցակիցը աշխարհի 10-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդն էր, որն առավելության հասավ 6:4, 1:6, 6:4 հաշվով։

Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը։ Հույն թենիսիստը կիսաեզրափակիչում 6:4, 3:6, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով