15:33  ,  13 ապրիլի, 2024

«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ․ Զախարյանը մոտենում է ամենաբարձր մակարդակին

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասինը նշել է իր ղեկավարած թիմի 20-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջընթացը։

«Ես տեսնում եմ, որ Զախարյանը լավ է խաղում։ Ես ասում էի, որ նա ունի մեծ ներուժ, բայց սկզբում չէր դրսեւորվում։ Զախարյանին ժամանակ էր պետք, որպեսզի հարմարվեր։ Այդ գործընթացն ավարտվեց, եւ նա մոտենում է ամենաբարձր մակարդակին»,- Իմանոլ Ալգուասիլի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության նախորդ երկու հանդիպումներում Զախարյանը դարձել է մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում