14:34  ,  12 ապրիլի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գոլը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ ճանաչվել է լավագույն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Քվեարկությանը մասնակցել են կայքի այցելուները։

Մադրիդում տեղի ունեցած խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

Երկրորդ տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի գոլը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ խաղում (3:2)։

Հաջորդ տեղերում են «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի եւ խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլի գոլերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում