01:06  ,  12 ապրիլի, 2024

Կոնֆերնեցիաների լիգա․ «Աստոն Վիլան» ուժեղ էր «Լիլից», «Բրյուգեն»՝ ՊԱՕԿ-ից (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիական «Աստոն Վիլան» 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին», բելգիական «Բրյուգեն» 1:0 հաշվով՝ հունական ՊԱՕԿ-ին։

Ավելի վաղ հունական «Օլիմպիակոսը» 3:2 հաշվով պարտության էր մատնել թուրքական «Ֆեներբահչեին», չեխական «Վիկտորիան» 0:0 հաշվով ոչ ոքի էր խաղացել իտալական «Ֆիորենտինայի» հետ։

Պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 18-ին։

«Բրյուգե» (Բելգիա) - ՊԱՕԿ (Հունաստան)` 1:0 (տեսանյութ)

Ուգո Վետլեսեն, 6

«Աստոն Վիլա» (Անգլիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 2։1 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 13, Ջոն Մաքգին, 56 - Բաֆոդե Դիակիտե, 84

 «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 3:2 (տեսանյութ)

Կոստաս Ֆորտունիս, 8, Ստեւան Յովետիչ, 32, Շիկինյու, 57 - Դուշան Տադիչ, 68, 11մ, Իրֆան Կահվեջի, 74

«Վիկտորիա» (Չեխիա)  - «Ֆիորենտինա» (Իտալիա)` 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում