19:08  ,  11 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 7:5, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 24-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 59 րոպե։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը։

Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով