15:28  ,  11 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը հաղթեց Դանիիլ Մեդվեդեւին

Աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ 6:3, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 53 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ աշխարհի 12-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով