19:36  ,  10 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Խաչանովն ու Ռուբլյովը զուգախաղում պարտություն կրեցին

Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը զուգախաղում չկարողացան դուրս գալ Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Նրանք մրցեցին գերմանացիներ Կեւին Կրավիցի եւ Թիմ Պյուցի հետ եւ պարտություն կրեցին 4:6, 1:6 հաշվով։

Անդրեյ Ռուբլյովը պարտություն էր կրել նաեւ մենախաղի երկրորդ շրջանում՝ չկարողանալով պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը։

Կարեն Խաչանովը մենախաղի երրորդ շրջանում կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով