18:47  ,  10 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը երրորդ շրջանում է եւ կմրցի Կարեն Խաչանովի հետ

Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Ռուսաստանցի թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 40-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 28 րոպ։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Դանիիլ Մեդվեդեւը կմրցի աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, որը 4:6, 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով