15:53  ,  10 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին եւ առավելության հասավ 4:6, 6:4, 6:3 հաշվով։  Պայքարը տեւեց 2 ժամ եւ 16 րոպե։

Երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանց Դանիիլ Մեդվեդեւի եւ աշխարհի 40-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսի դիմակայության հաղթողը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով