17:20  ,  17 նոյեմբերի, 2012

«Գովերլան» չպահպանեց հաղթական հաշիվը, Եդիգարյանը մնաց պահեստայինների նստարանին

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրում Ուժգորոդի «Գովերլան» տանը ոչ ոքի խաղաց Օդեսայի «Չեռնոմորեցի» հետ՝ 1:1:

Դաշտի տերերից խաղի հաշիվը բացեց իսպանացի Ժորդի Լոպեսը, հյուրերի պատասխան գնդակը խփեց ուկրաինացի Սերգեյ Պոլիտիլոն:

Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» պահեստայինների թվում էր, բայց դուրս չեկավ խաղադաշտ: Եղիշե Մելիքյանը հայտավորված չէր Ուժգորոդի թիմի կազմում:

«Չեռնոմորեցը» 24 միավորով 5-րդն է, իսկ «Գովերլան» 11 միավորով նախավերջին տեղում է:

Ուրկաինայի առաջնություն. 16-րդ տուր

«Գովերլա» - «Չեռնոմորեց»՝ 1:1

Ժորդի Լոպես, 57 – Սերգեյ Պոլիտիլո, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում