15:27  ,  9 ապրիլի, 2024

Կարեն Խաչանով․ Շատ ծանր մրցախաղ էր

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է հաղթանակը (7:5, 7:6 (7:3)) աշխարհի 30-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի նկատմամբ Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում։

«Իսկապես ուրախ եմ եւ հպարտ դժվար պահերին եւ ճնշման դրվագներում մրցակցին գերազանցելու առիթով։ Շատ ծանր մրցախաղ էր, հատկապես, առաջին շրջանի համար։ Քեմերոնը որոշակի նահանջ է ունեցել դասակարգման աղյուսակում, բայց նա միշտ ուժեղ մրցակից է»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

Երկրորդ շրջանում հայ թենիսիստի մրցակիցը կլինի աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոն, որը 6:2, 7:6 (7:3) հաշվով պարտության է մատնել աշխարհի 52-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերին։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով