10:11  ,  9 ապրիլի, 2024

«Ինտերի» բացառիկ ռեկորդը

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ուդինեզեին» 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ բացառիկ ռեկորդ է սահմանել։ «Իտերը» առաջինից մինչեւ 31-րդ տուրը բոլոր հանդիպումներում առնվազն մեկ գոլ խփած առաջին թիմն է Իտալիայի առաջնության պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։

«Ինտերը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։

Հաջորդ տուրում «Ինտերը» ապրիլի 14-ին կմրցի «Կալյարիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում