00:43  ,  9 ապրիլի, 2024

«Ինտերը» պարտության մատնեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուդինեզեի» սերբ կիսապաշտպան Լազար Սամարջիչը։ 55-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ Նրան 68-րդ րոպեին փոխարինեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որը խփեց հյուրերի հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին։

«Ինտերը» 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 1:2 

Լազար Սամարջիչ, 40 - Հական Չալհանօղլու, 55, 11մ, Դավիդե Ֆրատեզի, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում