12:05  ,  8 ապրիլի, 2024

Նաիր Տիկնիզյան․ Ոչինչ չեմ լսել «Բոլոնիայի» հետաքրքրության մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է ռուսական մամուլի վերջին օրերի տեղեկությունները, թե իտալական «Բոլոնիան» ցանկանում է ամռանը ձեռք բերել իր տրանսֆերը։

«Ոչինչ չեմ լսել «Բոլոնիայի» կամ այլ ակումբի հետաքրքրության մասին։ Ես էլ ձեզ նման ամեն ինչ կարդում եմ միայն մամուլում։ Իմ բոլոր մտքերը «Լոկոմոտիվի» կազմ վերադառնալու եւ խաղադաշտում թիմին օգնելու մասին են»,- Նաիր Տիկնիզյանի խոսքը մեջբերում է matchtv.ru-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում