11:06  ,  4 ապրիլի, 2024

Գվարդիոլա․ «Աստոն Վիլայի» նկատմամբ հաղթանակը մեծ քայլ է Չեմպիոնների լիգայի ուղղությամբ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։

««Արսենալն» ու «Լիվերպուլն» ավելի շատ միավորներ ունեն։ Այդ պատճառով էլ հիմա նրանք են ֆավորիտները Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում։ Բայց հիմա շատ կարեւոր է ապահովել տեղ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի համար։ Մենք մոտ ենք դրան։ Մասնակցությունն այդ մրցաշարին կարեւոր է շատ պատճառներով։ «Աստոն Վիլայի» նկատմամբ հաղթանակը մեծ քայլ է Չեմպիոնների լիգայի ուղղությամբ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4:1 հաշվով հաղթել է «Աստոն Վիլային» եւ 30 խաղից հետո 67 միավորով երրորդն է։ «Արսենալը» (30 խաղ) 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից» (29 խաղ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում