21:41  ,  1 ապրիլի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Ինտերը» կընդունի «Էմպոլիին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Աուդերո, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Էմպոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում