21:11  ,  1 ապրիլի, 2024

22-ամյա Յանիկ Սիները 21 միլիոն դոլար մրցանակային գումար է ստացել կարիերայում

Աշխարհի երկրորդ ռակետ, 22-ամյա իտալացի թենիսիստ Յանիկ Սիները պրոֆեսիոնալ կարիերայում ստացել է 21 միլիոն դոլար մրցանակային գումար, հաղորդում է Tennis365-ը։

Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու համար Յանիկ Սիները ստացել է 1,1 միլիոն դոլար։

Այս տարի Յանիկ Սիները նվաճել է երեք տիտղոս։ Մայամիից առաջ նա հաղթել էր նաեւ Ավստրալիայի բաց առաջնությունում եւ Ռոտերդամի ATP-500 մրցաշարում։ Այս տարի նա ստացել է մոտ 4 միլիոն դոլար։

Յանիկ Սիներն առաջին իտալացի թենիսիստն է, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով