17:31  ,  31 մարտի, 2024

36-ամյա Արսեն Գուլամիրյանն առաջին պարտությունը կրեց կարիերայում (տեսանյութ)

Ֆրանսահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանն առաջին պարտությունը կրեց կարիերայում՝ զրկվելով առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից։

36-ամյա Արսեն Գուլամիրյանը 12 ռաունդում մենամարտեց 32-ամյա մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ եւ պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Արսեն Գուլամիրյանը 27 հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Ռամիրեսը տարել է 46 հաղթանակ, կրել 1 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում