75 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի» եւ «Նոթինգեմ Ֆորեսթի» նախկին ֆուտբոլիստ Լարի Լոյդը, որը խաղացել է պաշտպանի դիրքում։
«Լարին «Հրաշք մարդկանց» թիմի անբաժանելի խաղացող էր եւ թիմի հետ 1979-ին եւ 1980-ին նվաճել է եվրոպական Չեմպիոնների գավաթը։ Նա «Նոթինգեմ Ֆորեսթում» անցկացրել է 218 հանդիպում։
Ցավակցում ենք Լարիին ընտանիքին եւ ընկերներին։ Հանգչիր խաղաղությամբ, Լարի»,- նշվում է «Նոթինգեմ Ֆորեսթի» հաղորդագրությունում։
«Նոթինգեմ Ֆորեսթի» հետ Լարի Լոյդը դարձել է նաեւ Անգլիայի չեմպիոն, Անգլիական լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։
«Լիվերպուլում» Լարի Լոյդն անցկացրել է 215 հանդիպում, դարձել է Անգլիայի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում