10:30  ,  27 մարտի, 2024

Արգենտինայի կամային հաղթանակը՝ 3:1 (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Լոս Անջելեսում ընկերական հանդիպում անցկացրեց Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով (տեսանյութ

Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո արգենտինացիներն ընդմիջումից հետո հաղթեցին պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում